Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՌԴ-ն գլխավոր դեր կստանձնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում

ՌԴ-ն գլխավոր դեր կստանձնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում
18.07.2017 | 01:33

Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչև տարեվերջ՝ հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրը։ «Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Երևանին և Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մյուս համանախագահների (Ֆրանսիա և ԱՄՆ) փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- նշվում է հոդվածում։ «Դրան միայն մենք ենք մասնակցում։ Ֆրանսիացները փորձեցին Երևանին և Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, սակայն ոչ մի օգուտ չտվեց։ Իսկ երկխոսությունը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց դրա շնորհիվ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի սկսվել։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,- հստակեցրել է զրուցակիցը։


Պարբերականը հիշեցրել է, որ ավելի վաղ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Այնտեղ էլ հնչել է պետությունների նախագահների հանդիպումը կազմակերպելու առաջարկությունը։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ